12:42  ,  3 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնան» հունվարին ձեռք կբերի 2 ֆուտբոլիստի

Կատալոնական «Բարսելոնան» հունվարի տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ձեռք բերել երկու ֆուտբոլիստի, հաղորդում է իսպանական Sport.es-ը։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Իսպանիայի հավաքականի 21-ամյա վինգեր Ֆերան Տորեսից բացի «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է ձեռք բերել նաեւ մեկ հարձակվողի։ Սրտի խնդիրներ ունեցող արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի վերադարձն այս մրցաշրջանում քիչ հավանական է։

«Բարսելոնան» դիտարկում է Դանի Օլմոյի («ՌԲ Լայպցիգ»), Քարիմ Ադեյեմիի («ՌԲ Զալացբուրգ»), Տիմո Վերների եւ Հակիմ Զիեշի (երկուսն էլ՝ «Չելսի») թեկնածությունները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ