11:38  ,  3 դեկտեմբերի, 2021

Արտետա․ Երբ 2 գոլ ես խփում «Օլդ Տրաֆորդում», ինչ-որ բանի հույս ես ունենում, բայց սա մեր մեղքն է

Լոնդոնի «Արսենալի» իսպանացի գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» կրած 2։3 հաշվով պարտությունը։

«Ունենք այն, ինչ ունենք։ Երբ 2 գոլ ես խփում «Օլդ Տրաֆորդում», ինչ-որ բանի հույս ես ունենում, բայց սա մեր մեղքն է։ Ես տխրել եմ մեր բաց թողած գոլերի պատճառով։ Բարդ է ինչ-որ բանի հույս ունենալ, երբ 3 գոլ ես բաց թողնում այսքան բարձրակարգ թիմի հետ դիմակայությունում։

Խաղի ընդհանուր պատկերը հուշում է, որ մենք ավելիին էինք արժանի, բայց այսպես է ստացվում, երբ մրցում ես այդքան վարպետներից կազմված թիմի հետ»,- Արտետայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Արսենալը» 23 միավորով 5-րդն է, «Մանչեսթեր Յունայթեդը» բարձրացավ 7-րդ տեղ՝ 21 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ»՝ 3։2 (տեսանյութ)

Բրունու Ֆերնանդեշ, 44, Կրիշտիանու Ռոնալդու, 52, 70, 11մ - Էմիլ Սմիթ-Ռոու, 13, Մարտին Էդեգոր, 54

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում