09:23  ,  3 դեկտեմբերի, 2021

Ռոնալդու․ Արդեն տրամադրվում ենք հաջորդ խաղին, տոնելու ժամանակ չկա

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Անգլիայի առաջնության 14-րդ տուրում Լոնդոնի «Արսենալի» նկատմամբ 3։2 հաշվով հաղթանակից հետո գրառում է արել Ինստագրամում։ Ռոնալդուն դարձել էր դուբլի հեղինակ։

«Մենք արդեն տրամադրվում ենք հաջորդ խաղին, տոնելու ժամանակ չկա։ Այսօրվա հաղթանակը շատ կարեւոր էր նորմալ հուն վերադառնալու տեսանկյունից, բայց առջեւում երկար ճանապարհ է մինչեւ չհասնենք մեր վերջնական նպատակին։

Շնորհավորում եմ թիմակիցներիս։ Այս երեկո գերազանց տրամադրություն ունենք։ Առանձին շնորհակալություն մեր երկրպագուներին։ Առանց ձեր աջակցության չէինք հասնի արդյունքի»,- Ինստագրամում գրել է Ռոնալդուն։

36-ամյա ֆուտբոլիստը կարիերայում խփած գոլերի քանակը հասցրել է 801-ի։

«Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումը կանցկացնի դեկտեմբերի 5-ին՝ Անգլիայի առաջնության 15-րդ տուրում ընդունելով «Քրիսթալ Փելասին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում