09:04  ,  3 դեկտեմբերի, 2021

Ռոնալդուն խփեց 800-րդ եւ 801-րդ գոլերը կարիերայում (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի»  36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 800-րդ եւ 801-րդ գոլերին կարիերայում։

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Ռոնալդուի դուբլի շնորհիվ հաղթել է Լոնդոնի «Արսենալին»՝ 3։2։

Ռոնալդուն 129 գոլ է խփել «Մանեսթեր Յունայթեդում» (307 խաղ), 450 գոլ՝ Մադրիդի «Ռեալում»  (438 խաղ), 101 գոլ՝  «Յուվենտուսում» (134) եւ 5 գոլ «Սպորտինգում» (31)։ Նաեւ 115 գոլ է խփել Պորտուգալիայի հավաքականում (184 խաղ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում