01:46  ,  3 դեկտեմբերի, 2021

«Լացիոն» զրկվեց հաղթանակից ավելացված 9-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով՝ 4։4 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Լացիոն» Հռոմում ընդունեց «Ուդինեզեին» եւ 4։3 հաշվով կամային հաղթանակը բաց թողեց ավելացված 9-րդ րոպեին ընդունած գոլի պատճառով՝ 4։4։

Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Բետուն, աչքի ընկավ նաեւ արգենտինացի պաշտպան Նաուել Մոլինան։ Ավելացված 9-րդ րոպեին էլ չորրորդ գոլը խփեց Գերմանիան ներկայացնող կիսապաշտպան Տոլգայ Արսլանը։

Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմից գոլի հեղինակ դարձան իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն, իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը, սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը եւ իտալացի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին։

«Լացիոն» 22 միավորով 9-րդն է։ «Ուդինեզեն» 14-րդն է՝ 16 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լացիո» - «Ուդինեզե»՝ 4։4 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 34, Պեդրո Ռոդրիգես, 51, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 56, Ֆրանչեսկո Աչերբի, 79 - Բետու, 17, 32, Նաուել Մոլինա, 44, Տոլգայ Արսլան, 90+9

Հեռացումներ՝ Պատրիսիո Գաբարոն («Լացիո»), 57, երկրորդ դեղին քարտ, Նաուել Մոլինա («Ուդինեզե»), 69, երկրորդ դեղին քարտ, Ուոլաս («Ուդինեզե»), 90+10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում