01:21  ,  3 դեկտեմբերի, 2021

«Տոտենհեմը» հաղթեց Լոնդոնում (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Բրենթֆորդին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։

12-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Սերխի Կանոսը։ 65-րդ րոպեին լոնդոնյան թիմի առավելությունը կրկնապատկեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Տոտենհեմը» 13 խաղից հետո 22 միավորով 6-րդն է, «Բրենթֆորդը» 12-րդն է՝ 16 միավոր։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Տոտենհեմ» - «Բրենթֆորդ»՝ 2։0 (տեսանյութ)

Սերխի Կանոս, 12, ինքնագոլ, Սոն Հին Մին, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում