Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Տոտենհեմը» Լոնդոնում ընդունեց «Բրենթֆորդին»։ Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմն առավելության հասավ 2։0 հաշվով։
12-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի իսպանացի կիսապաշտպան Սերխի Կանոսը։ 65-րդ րոպեին լոնդոնյան թիմի առավելությունը կրկնապատկեց հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։
«Տոտենհեմը» 13 խաղից հետո 22 միավորով 6-րդն է, «Բրենթֆորդը» 12-րդն է՝ 16 միավոր։
Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր
«Տոտենհեմ» - «Բրենթֆորդ»՝ 2։0 (տեսանյութ)
Սերխի Կանոս, 12, ինքնագոլ, Սոն Հին Մին, 65
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում