00:05  ,  3 դեկտեմբերի, 2021

Մոուրինյո․ Մենք պետք է դեռ թիմ հորինենք շաբաթ օրվա հանդիպման համար

«Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Բոլոնիային» 0։1 հաշվով պարտվելուց հետո մտահոգություն է հայտնել, որ հաջորդ խաղին կադրային խնդիրներ է ունենալու։ Իտալիայի առաջնության հաջորդ տուրում կհյուրընկալի չեմպիոն Միլանի «Ինտերին»։

«Մենք պետք է դեռ թիմ հորինենք շաբաթ օրվա հանդիպման համար։ Երջանկություն է, որ շուտ փոխարինեցի Մանչինիին, այլապես եթե նա էլ դեղին քարտ ստանար, ստիպված կլիներ բաց թողնել հաջորդ խաղը։

Ցանկանում եմ գովել «Բոլոնիային» եւ Սինիշա Միխայլովիչին։ Նրանք շատ պայքարեցին եւ վաստակեցին 3 միավոր։ Գովում եմ նաեւ իմ տղաներին։ Նրանք նույնպես շատ պայքարեցին։ Հպարտանում եմ նրանցով։

Ձանյոլոյին կհորդորեի մտածել այլ առաջնությունում ուժերը փորձելու մասին։ Ա Սերիայում բարդ է»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է gazetta.it-ը։

«Ռոմա» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում