23:25  ,  2 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը» ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվողին

«Բարսելոնայի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Ուսման Դեմբելեն չի շտապում երկարաձգել պայմանագիրը կատալոնական ակումբի հետ։ Այն նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Արդեն հունվարից Դեմբելեն իրավունք կունենա բանակցել այլ ակումբների հետ։ Իրավիճակին հետեւում են մի շարք թիմեր։

Ուսման Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Թուրինի «Յուվենտուսը», հաղորդում է Football Italia-ն։

24-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում վնասվածքների պատճառով մասնակցել է ընդամենը երեք հանդիպման՝ անցկացնելով 73 րոպե։

Transfermarkt-ը Դեմբելեի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում