22:08  ,  2 դեկտեմբերի, 2021

«Արսենալը» պատրաստ է 85 միլիոն եվրո վճարել «Ֆիորենտինայի» հարձակվողի համար

Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է իտալական «Ֆիորենտինայի» սերբ հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով։ Անգլիական ակումբն արդեն առաջարկ է արել «Ֆիորենտինային» եւ պատրաստ է 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել 85 միլիոն եվրո, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Դուշան Վլահովիչը չի ցանկանում հունվարին հեռանալ «Ֆիորենտինայից»։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Վլահովիչը մասնակցել է 15 հանդիպման, խփել 12 գոլ եւ մրցաշարի լավագույն ռմբարկուն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում