16:04  ,  2 դեկտեմբերի, 2021

Էդինսոն Կավանին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 34-ամյա ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հաղորդում է The Times-ը։

Ամռանը կավարտվի Կավանիի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ, եւ նա կարող է անվճար միանալ իսպանացի Չավիի գլխավորած թիմին։ Առայժմ հայտնի չէ կատալոնական ակումբի դիրքորոշումը։

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում