14:13  ,  2 դեկտեմբերի, 2021

Խոսեպ Գվարդիոլա. Սթիվեն Ջերարդն արդեն գերազանց մարզիչ է

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 2։1 հաշվով հաղթանակը «Աստոն Վիլայի» նկատմամբ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում։

«Մենք հրաշալի խաղացինք շատ լավ մրցակցի հետ դիմակայությունում։ Սթիվեն Ջերարդն արդեն գերազանց մարզիչ է։ Նրանք հստակ գիտեն, թե ինչ պետք է անեն խաղադաշտում եւ ամեն ինչ անում են շատ բարձր մակարդակի վրա։

Մենք անթերի անցկացրինք 90 րոպե եւ թույլ չտվեցինք բարձրակարգ «Աստոն Վիլային» ստեղծել շատ պահեր»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC Sport-ը։

«Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երկրորդ տեղում է, «Աստոն Վիլան» 13-րդն է՝ 16 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English