13:02  ,  2 դեկտեմբերի, 2021

Արմեն Նազարյանը նշանակվել է ըմբշամարտի Բուլղարիայի բոլոր հավաքականների պատասխանատու

Լեգենդար ըմբիշ Արմեն Նազարյանը նոր պաշտոն է ստացել Բուլղարիայում: Կրկնակի օլիմպիական չեմպիոնն  այլեւս չի գլխավորի հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի ազգային հավաքականը:

Նա նշանակվել է հունահռոմեական ըմբշամարտի Բուլղարիայի բոլոր տարիքային խմբերի հավաքականների գլխավոր պատասխանատու: Լուրը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բուլղարիայից հաստատեց 47-ամյա մասնագետը։

Աշխարհի եռակի չեմպիոն, Եվրոպայի 6-ակի ոսկե մեդալակիր Արմեն Նազարյանը 2012 թվականից էր ղեկավարում Բուլղարիայի հավաքականը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում