12:38  ,  2 դեկտեմբերի, 2021

Ռալֆ Ռանգնիկը մեծ բոնուս կստանա, եթե կարողանա Էրլինգ Հոլանդին բերել «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը 8,5 միլիոն ֆունտ ստերլինգի բոնուս կվճարի թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկին, եթե նա կարողանա թիմի բերել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդին, հաղորդում է  Daily Express-ը։

Եվրոպայի գրեթե բոլոր հարուստ ակումբները ցանկանում են ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին, քանի որ հաջորդ ամռանը նրա պայմանագրով սահմանված հրաժարագինն ընդամենը 75 միլիոն եվրո է։

Էրլինգ Հոլանդին գնելու ցանկություն ունեն նաեւ Մադրիդի «Ռեալը», կատալոնական «Բարսելոնան», ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում