12:03  ,  2 դեկտեմբերի, 2021

«Լիվերպուլն» արդյունավետության ռեկորդներ է սահմանել

Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Էվերտոնին» 4։1 հաշվով հաղթելու շնորհիվ «Լիվերպուլը» սահմանել է Անգլիայի առաջնությունում արդյունավետության ռեկորդներ, հաղորդում է Opta-ն։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առնվազն 2 գոլ է խփում 18 խաղում անընդմեջ։ Նախորդ ռեկորդը պատկանում էր «Սանդերլենդին», որը 17 խաղում անընդմեջ 2 գոլից քիչ չի խփել 1926-1927 թվականներին։

«Լիվերպուլը» նաեւ 2 գոլից քիչ չի խփում 14 արտագնա խաղում անընդմեջ։ Նախորդ ռեկորդը սահմանել էր «Փրեսթոն Նորթ Էնդը» 1888-1889 թվականներին՝ 13 անընդմեջ արտագնա հանդիպում 2+ գոլերով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում