11:47  ,  2 դեկտեմբերի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ». Բուքմեյքերների կանխատեսումը

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» դեկտեմբերի 2-ին կընդունի Լոնդոնի «Արսենալին»։ Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը։ «Օլդ Տրաֆորդում» անցկացվելիք խաղում «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի գործակիցը 1.95 է։ «Արսենալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3.50 գործակցով, ոչ ոքի արդյունքինը՝ 3.75։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Արսենալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 00։15-ին։

«Արսենալը» 23 միավորով 5-րդն է եւ 1 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Վեստ Հեմից», «Մանչեսթեր Յունայթեդը» 10-րդն է՝ 18 միավոր։

Անգլիայի անցած առաջնության առաջին շրջանում «Արսենալը» Մանչեսթերում հաղթել է 1։0 հաշվով, երկրորդ շրջանում գրանցվել է ոչ ոքի՝ 0։0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում