09:19  ,  2 դեկտեմբերի, 2021

Դեւիսի գավաթ․ Սերբիան հաղթեց ղազախներին եւ կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հետ (ֆոտո)

Թենիսի Դեւիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Սերբիայի հավաքականը 2:1 հաշվով առավելության հասավ ղազախների նկատմամբ։

Մենախաղի առաջին զույգում ղազախ Միխայիլ Կուկուշկինը 7։6 (7։5), 4։6, 7։6 (13։11) հաղթեց Միոմիր Կեցմանովիչին։ Դիմակայության հաշվի հավասարությունը վերականգնեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը, որը 6։3, 6։4 հաշվով պարտության մատնեց Ալեքսանդր Բուբլիկին։

Զուգախաղում Ջոկովիչը Նիկոլա Չաչիչի հետ պարտության մատնեց Անդրեյ Գոլուբեւին եւ Ալեքսանդր Նեդովեսովին՝ 6:2, 2:6, 6:3։

Կիսաեզրափակիչում սերբերի մրցակիցը կլինի Խորվաթիայի թիմը, որը պայքարից դուրս էր թողել Իտալիայի հավաքականին։

Ռուսաստանի հավաքականը դեկտեմբերի 2-ին քառորդ եզրափակիչում կմրցի շվեդների հետ։ Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Գերմանիայի հավաքականի հետ, որը 2։1 հաշվով պարտության էր մատնել գերմանացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ