02:14  ,  2 դեկտեմբերի, 2021

«Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լիվերպուլի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Չելսին» հյուրընկալվեց «Ուոթֆորդին»։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով կիսապաշտպաններ Մեյսոն Մաունթի (Անգլիա) եւ Հակիմ Զիեշի (Մարոկկո) գոլերի շնորհիվ։

«Չելսին» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 33 միավորով եւ 1 միավոր է առաջ չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որը 2։1 հաշվով պարտության մատնեց «Աստոն Վիլային»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին պորտուգալացիներ, պաշտպան Ռուբեն Դիաշի եւ կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի գոլերը։

Երրորդ տեղում ընթացող «Լիվերպուլը» (31 միավոր) 4։1 հաշվով հաղթեց «Էվերտոնին»։ Լիվերպուլյան դերբիում գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Աչքի ընկան նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը եւ պորտուգալացի հարձակվող Դիոգու Ժոտան։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Աստոն Վիլա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։2 (տեսանյութ)

Օլի Ուոթքինս, 47 - Ռուբեն Դիաշ, 27, Բերնարդու Սիլվա, 43

«Էվերտոն» - «Լիվերպուլ»՝ 1։4 (տեսանյութ)

Դեմարայ Գրեյ, 38 - Ջորդան Հենդերսոն, 9, Մոհամեդ Սալահ, 19, 64, Դիոգու Ժոտա, 79

«Ուոթֆորդ» - «Չելսի»՝ 1։2 (տեսանյութ)

Էմանուել Դենիս, 43 - Մեյսոն Մաունթ, 29, Հակիմ Զիեշ, 72

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ