Իսպանիայի առաջնության 9-րդ տուրից տեղափոխված խաղում Մադրիդի «Ռեալն» ընդունեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
40-րդ րոպեին խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։
«Ռեալը» 36 միավորով առաջատարն է եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող չեմպիոն «Աթլետիկոյից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Աթլետիկը» 8-րդն է՝ 20 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուրից տեղափոխված խաղ
«Ռեալ» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 1։0 (տեսանյութ)
Քարիմ Բենզեմա, 40
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում