01:40  ,  2 դեկտեմբերի, 2021

«Նապոլին» վերջին րոպեներին բաց թողեց հաղթանակը, «Միլանը» խնդիրներ չունեցավ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում առաջատար «Նապոլին» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Սասուոլոյի» հետ։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը հաղթանակը բաց թողեց հիմնական ժամանակի նախավերջին րոպեին ընդունած գոլի հետեւանքով։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։  

Երկրորդ խաղակեսում «Նապոլիից» 8 րոպեում երկու գոլ խփեցին իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը եւ բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը։ Վերջնամասում դաշտի տերերից աչքի ընկան իտալացի հարձակվող Ջանլուկա Սկամական եւ իտալացի պաշտպան Ջանմարկո Ֆերարին։

«Նապոլին» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ  երկրորդ տեղում ընթացող «Միլանից», որը հյուրընկալվեց «Ջոնային» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

10-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսյասը։

«Ջենոան»  18-րդն է՝ 10 միավոր։  «Սասուոլոն» 12-րդ տեղում է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Սասուոլո» - «Նապոլի»՝ 2:2 (տեսանյութ)

Ջանլուկա Սկամակա, 71, Ջանմարկո Ֆերարի, 89 - Ֆաբիան Ռուիս, 51, Դրիս Մերտենս, 59

«Ջենոա» - «Միլան»՝ 0։3 (տեսանյութ)

Զլատան Իբրահիմովիչ, 10, Ժունիոր Մեսյաս, 45+1, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում