23:25  ,  1 դեկտեմբերի, 2021

«Ռոման» պարտվեց «Բոլոնիային», «Ինտերն» ուժեղ էր «Սպեցիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Բոլոնիային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։ «Բոլոնիայի» գոլը խփեց շվեդ կիսապաշտպան Մատիաս Սվանբերգը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Ռոման» 25 միավորով 5-րդն է, «Բոլոնիան» 24 միավորով հավասարվեց 6-7-րդ տեղերում գտնվող «Ֆիորենտինային» ու «Յուվենտուսին» եւ 8-րդն է։

Չեմպիոն «Ինտերը» Միլանում մրցեց «Սպեցիայի» հետ եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմից աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Ռոբերտո Գալյարդինին եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։

«Ինտերը» 34 միավորով երկրորդն է, «Սպեցիան» 17-րդն է՝ 11 միավոր։

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բոլոնիա» - «Ռոմա»՝ 1։0 (տեսանյութ)

Մատիաս Սվանբերգ, 35

«Ինտեր» - «Սպեցիա»՝ 2։0 (տեսանյութ)

Ռոբերտո Գալյարդինի, 36,Լաուտարո Մարտինես, 58, 11մ

«Ջենոա» - «Միլան»՝ 23։45 (Երեւանի ժամանակ)

«Սասուոլո» - «Նապոլի»՝ 23։45

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում