20:32  ,  1 դեկտեմբերի, 2021

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը կվիրահատվի Ֆինլանդիայում

«Բարսելոնայի» պաշտպան Սերխի Ռոբերտոն կվիրահատվի առաջիկա օրերին, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։

29-ամյա իսպանացի ֆուտբոլիստը աջ ազդրի ուղիղ մկանի վնասվածք է ստացել։ Վիրահատությունը կիրականացվի Ֆինլանդիայում բժիշկ Լասե Լեմպայնենի կողմից։

Ֆուտբոլիստի ապաքինման ժամկետները դեռ հայտնի չեն։

Ընթացիկ մրցաշրջանում Սերխի Ռոբերտոն «Բարսելոնայի» հետ մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում