17:51  ,  1 դեկտեմբերի, 2021

«Նոայի» կամային հաղթանակը

Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում փոխչեմպիոն «Նոան» ընդունեց նորեկ «Նորավանքին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրեը։ 9-րդ րոպեին 11 մետրանոցն արդյունավետ իրացրեց ռուսաստանցի հարձակվող Սերգեյ Օռլովը։

32-րդ րոպեին «Նոայից» հավասարությունը վերականգնեց ռուսաստանցի հարձակվող Պավել Կիրեենկոն։ Դաշտի տերերի հաղթական գոլը 70-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց պաշտպան Էրիկ Ավետիսյանը։

«Նոան» 14 խաղից հետո 21 միավորով չորրորդն է։ «Նորավանքը» 15 խաղում վաստակել է 9 միավոր եւ 8-րդն է։

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Նոա» - «Նորավանք»՝ 2։1

Պավել Կիրեենկո, 32, Էրիկ Ավետիսյան, 70, 11մ - Սերգեյ Օռլով, 9, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով