17:24  ,  1 դեկտեմբերի, 2021

Ժերար Պիկե. Ավելի լավ է մահանամ, քան տեղափոխվեմ «Ռեալ»

«Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն El Hormiguero հեռուստաշոուի ժամանակ խոսել է Մադրիդի «Ռեալ» իր տեղափոխության հավանականության, նաեւ «Բարսելոնայից» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հեռանալու մասին, փոխանցում է AS-ը։

«Բացարձակ հնարավոր չէ իմ տեղափոխությունը «Ռեալ»։ Ոչ մի դեպքում ես չեմ ընդունի ոչ մի պայման։ Ավելի լավ է մահանամ, քան տեղափոխվեմ «Ռեալ»։

Մեսիի հեռանալու օրը շատ ծանր էր։ Մենք 16 տարի կիսել ենք հանդերձարանը։ Նա ինձ համար գրեթե եղբոր նման է։ Դա ծանր է։ Այս մրցաշրջանում «Բարսելոնայի» գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում, քանի որ հեռացել է լավագույնը պատմության մեջ։

7-րդ անգամ «Ոսկե գնդակի» արժանանալը ապացուցում է, որ Մեսին լավագույնն է պատմության մեջ»,- ասել է Պիկեն։

Իսպանիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն 34-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայից» բացի հանդես է եկել նաեւ իսպանական «Ռեալ Սարագոսայում» եւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում