16:57  ,  1 դեկտեմբերի, 2021

Սամուել Էտո'Օ. Առաջիկա 10-15 տարիներին լավագույնը կլինի Կիլիան Մբապեն

«Բարսելոնայի», «Ինտերի», Կամերունի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո'Օ-ն կանխատեսել է, որ Մեսիի եւ Ռոնալդուի դարաշրջանի ավարտից հետո համաշխարհային ֆուտբոլի առաջատար խաղացողը կլինի ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Մբապեն հայտնվեց ճիշտ ժամանակին։ Մեսին ու Ռոնալդուն ֆուտբոլի աստվածներն են, բայց տարիքի պատճառով նրանք կարիերայի մայրամուտում են։ Շուտով կգա Մբապեի ժամանակը։

Ես կարծում եմ, որ նա կլինի լավագույն ֆուտբոլիստը առաջիկա 10-15 տարիներին։ Նա ունի բոլոր որակները, որպեսզի դառնա բացառիկ խաղացող Մեսիից եւ Ռոնալդուից հետո»,- Էտո'Օ-ի խոսքը մեջբերում է AS-ը։

22-ամյա ֆուտբոլիստը 2021թ. «Ոսկե գնդակի» քվեարկությունում զբաղեցրել է 7-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում