15:21  ,  1 դեկտեմբերի, 2021

Մեսին գաստրոէնտերիտի պատճառով բաց է թողել մարզումը, սակայն ընդգրկված է ՊՍԺ-ի հայտացուցակում

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Լիոնել Մեսին ընդգրկվել է փարիզյան ՊՍԺ-ի հայտացուցակում «Նիցայի» դեմ Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրի հանդիպմանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

34-ամյա արգենտինացի հարձակվողը բաց էր թողել ՊՍԺ-ի նախորդ օրվա մարզումը գաստրոէնետերիտի (ստամոքսի եւ աղիների բորբոքային հիվանդություն) ախտանիշի պատճառով, հաղորդում է Get French Football News-ը։

ՊՍԺ - «Նիցա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Մեսին այս մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում