«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է TMZ SPORTS-ը։ Նրա երեք թեստից առաջինը եղել է դրական, երկրորդը՝ բացասական, երրորդը՝ դարձյալ դրական։
Լեբրոն Ջեյմսը մասնավոր ինքնաթիռով Սակրամենտոյից վերադարձել է Լոս Անջելես եւ բաց կթողնի 10 օր։
Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Լոս Անջելես Լեյքերսը» դեկտեմբերի 1-ին 117։92 հաշվով հաղթել է «Սակրամենտո Քինգզին»։ Լեբրոն Ջեյմսին չի թույլատրվել մասնակցել հանդիպմանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում