13:48  ,  1 դեկտեմբերի, 2021

«Ռեալը» հունվարին մտադիր է վաճառել ֆուտբոլիստների

Մադրիդի «Ռեալը» հունվարին մտադիր է վաճառել մի քանի խաղացողների, հաղորդում է Goal.com-ը։

Նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու մտադրություն թիմը չունի։ Այդ մասին հայտնել է  Արքայական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։

«Ռեալը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջին հերթին վաճառել բրազիլացի պաշտպան Մարսելոյին, ուելսցի ենթահարձակվող Գարեթ Բեյլին։

Իսպանիայի առաջնության 14 խաղից հետո «Ռեալը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում