Մադրիդի «Ռեալը» հունվարին մտադիր է վաճառել մի քանի խաղացողների, հաղորդում է Goal.com-ը։
Նոր ֆուտբոլիստների ձեռք բերելու մտադրություն թիմը չունի։ Այդ մասին հայտնել է Արքայական ակումբի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Ռեալը» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ առաջին հերթին վաճառել բրազիլացի պաշտպան Մարսելոյին, ուելսցի ենթահարձակվող Գարեթ Բեյլին։
Իսպանիայի առաջնության 14 խաղից հետո «Ռեալը» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում