12:36  ,  1 դեկտեմբերի, 2021

France Football-ի գլխավոր խմբագիր. Ես քվեարկել եմ Լեւանդովսկու օգտին

France Football-ի գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն մեկնաբանել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։

«Դեմոկրատական համակարգն է «Ոսկե գնդակի» դափնեկրի ընտրության հիմքում։ 170 լրագրողների ժյուրին ընտրել է Մեսիին, որին ես չեմ նշել առաջինը։ Ես քվեարկել եմ Լեւանդովսկու օգտին, բայց կարծում եմ, որ Մեսին նույնպես արժանի էր «Ոսկե գնդակին»։

Քվեարկության համակարգի բարեփոխման մասին քննարկումներ կլինեն առաջիկա տարիներին, բայց մենք արագ լուծումների չենք գնա։ Կուսումնասիրենք քվեարկության բոլոր տարրերը»,- watson.de-ն։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակին» 7-րդ անգամ արժանացել է ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին զբաղեցրել է երկրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ