10:44  ,  1 դեկտեմբերի, 2021

«Բոլոնիա» - «Ռոմա»․ Բուքմեյքերների կանխատեսումը

Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» դեկտեմբերի 1-ին կհյուրընկալվի «Բոլոնիային»։ Բուքմեյքերները կանխատեսում են պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հաղթանակը։ Հռոմեական ակումբի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․15 գործակցով։ «Բոլոնիայի» հաղթանակի գործակիցը 3․10 է, ոչ ոքի արդյունքինը՝ 3․60։

«Բոլոնիա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։30-ին։

«Ռոման» 25 միավորով 5-րդն է, «Բոլոնիան» ունի 21 միավոր եւ 9-րդն է։

Իտալիայի անցած առաջնության առաջին շրջանում «Ռոման» հյուրընկալվելիս «Բոլոնիային» հաղթել է 5։1 հաշվով, Հայաստանի հավաքականի եւ հռոմեական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում դարձել է գոլի հեղինակ։ Երկրորդ շրջանում «Ռոման» տանը առավելության է հասել 1։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ