09:02  ,  1 դեկտեմբերի, 2021

«Ռոմայի» հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը վարակվել է կորոնավիրուսով

Իտալական «Ռոմայի» հարձակվող Ֆելիքս Աֆենա-Գյանը վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 18-ամյա ֆուտբոլիստը պատվաստված է կորոնավիրուսի դեմ, իրեն լավ է զգում, սակայն ստիպված կլինի ինքնամեկուսանալ տանը։

«Ռոմայի» ֆեյսբուքյան էջի մեկնաբանություններիում Ֆելիք Աֆենա-Գյանը ներողություն է խնդրել ակումբի երկրպագուներից։

Նա բաց կթողնի Իտալիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպումը։ «Ռոման» դեկտեմբերի 1-ին կհյուրընկալվի «Բոլոնիային»։

Ամենայն հավանականությամբ, Ֆելիքս Աֆենա-Գյանին կարգելվի մասնակցել նաեւ 16-րդ տուրի խաղին չեմպիոն «Ինտերի» դեմ։ Այդ հանդիպումը դեկտեմբերի 4-ին է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում