02:44  ,  1 դեկտեմբերի, 2021

ՖԻԴԵ․ ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ստացած Լեւոն Արոնյանը 6-րդն է

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ ԱՄՆ-ի մարզական քաղաքացիություն ստացած Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (2772) 2 աստիճան նահանջել է եւ 6-րդն է։

Հայաստանի ներկայացուցիչներից 100 լավագույնների թվում են Գաբրիել Սարգսյանը (54-րդ, 2681) եւ Հրանտ Մելքումյանը (99-րդ, 2649)։ Ամերիկահայ Սամուել Սեւյանը (2684) 49-րդն է։

ՖԻԴԵ, լավագույն տասնյակ

1․ Մագնուս Կարլսեն (2856, Նորվեգիա)

2․ Ալիռեզա Ֆիրուջա (2804, Ֆրանսիա)

3․ Դին Լիրեն (2799, Չինաստան)

4․ Ֆաբիանո Կարուանա (2792, ԱՄՆ)

5․ Յան Նեպոմնյաշչի (2782, Ռուսաստան)

6․ Լեւոն Արոնյան (2772, Հայաստան — ԱՄՆ)

7․ Անիշ Գիրի (2772, Նիդերլանդներ)

8․ Ուեսլի Սո (2772, ԱՄՆ)

9․ Շահրիյար Մամեդյարով (2767, Ադրբեջան)

10․ Ալեքսանդր Գրիշչուկ (2764, Ռուսաստան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում