09:42  ,  1 դեկտեմբերի, 2021

ESPN. Յան Օբլակը՝ տարվա լավագույն դարպասապահ

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» եւ Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն դարպասապահը ESPN-ի վարկածով։

«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում տարվա լավագույն դարպասապահի մրցանակը (Լեւ Յաշինի անվան) ստացած ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Իտալիայի չեմպիոն Իտալիայի հավաքականի ներկայացուցիչ Ջանլուիջի Դոնարուման ESPN-ի վարկածով երկրորդն է։

Լավագույն եռյակը եզրափակել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը։

Տասնյակում են նաեւ Տիբո Կուրտուան («Ռեալ», Բելգիայի հավաքական), Ալիսոն Բեքերը («Լիվերպուլ», Բրազիլիայի հավաքական), Էդերսոնը («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիայի հավաքական), Էդուարդ Մենդին («Չելսի», Սենեգալի հավաքական), Մարկ-Անդրե Տեր Շտեգենը («Բարսելոնա», Գերմանիայի հավաքական), Էմիլիանո Մարտինեսը («Աստոն Վիլա», Արգենտինայի հավաքական) եւ Կեյլոր Նավասը (ՊՍԺ, Կոստա Ռիկայի հավաքական)։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում