20:14  ,  30 նոյեմբերի, 2021

Երկարամյա դադարից հետո Արմավիրում դարձյալ կանցկացվեն ամենաբարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ

Արմավիրում վերաբացվել է քաղաքային մարզադաշը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողությունը։

Երկարամյա դադարից հետո այստեղ դարձյալ կանցկացվեն ամենաբարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ՝ ինչպես տեղական նշանակության, այնպես էլ միջազգային, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Արմավիրի մարզադաշտի վերակառուցման շինարարական աշխատանքները սկսվել էին 2018 թվականին, տեխնիկական պատճառներով կասեցվել էին 2019-ին: 2021-ին շինարարական աշխատանքները վերսկսվել էին նոր նախագծով: Վերակառուցման ծախսերը կազմել են 688 միլիոն դրամ: Մինչ այդ, մարզադաշտի տարածքում կառուցված է եղել 4 խաղադաշտ (երեքը՝ բնական, մեկը՝ արհեստական), որոնց արժեքը կազմել է 400 միլիոն դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է ՀՖՖ-ի կողմից՝ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մասնակի աջակցությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով