19:30  ,  30 նոյեմբերի, 2021

Հայաստան - Նորվեգիա խաղը 0։9 հաշվի ժամանակ դադարեցվեց մառախուղի պատճառով

Ֆուտբոլի կանանց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում ընդունել էր Նորվեգիայի հավաքականին։ 70-րդ րոպեին հանդիպումը դադարեցվեց թանձր մառախուղի պատճառով։ Նորվեգիայի թիմը հաղթում էր 9։0 հաշվով։

ՖԻՖԱ-ի պատվիրակը և հանդիպման գլխավոր մրցավարը որոշել են վերախաղարկել հանդիպումը վաղը՝ ժամը 11:00-ին՝ սկսած 69-րդ րոպեից:

Թիմերի առաջին խաղում Նորվեգիան առավելության էր հասել 10։0 հաշվով։

Նորվեգիան F խմբի առաջատարն է՝ 13 միավոր։ Հայաստանի թիմը նախորդ 5 հանդիպումներում 5 պարտություն է կրել 0։36 ընդհանուր հաշվով եւ վերջինն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով