18:50  ,  30 նոյեմբերի, 2021

«Նապոլին» Արգենտինայի հավաքականի հետ կանցկացնի «Մարադոնայի գավաթ» ընկերական խաղ

«Նապոլին» մտադիր է ընկերական հանդիպում անցկացնել Արգենտինայի հավաքականի հետ։ Խաղը նվիրված կլինի իտալական ակումբի եւ Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի հիշատակին։

«Արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյի եւ Արգենտինայի դեսպանի հետ աշխատում ենք, որպեսզի 2022թ. մայիսի 24-ին անցկացնեня Մարադոնայի հիշատակին նվիրված խաղ։ Ցանկանում ենք հանդիպումն կազմակերպել Նեապոլում եւ անվանել «Մարադոնայի գավաթ»»,- «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի խոսքը մեջբերում է իտալական Corriere dello Sport-ը։

Հիշեցնենք, որ «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպումից առաջ «Նապոլիի» Մարադոնայի անվան ստադիոնում բացվել է լեգենդար հարձակվողի հուշարձանը։

Մարադոնան մահացել է անցած տարվա նոյեմբերին 60 տարեկանում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում