18:07  ,  30 նոյեմբերի, 2021

Կլոպ. Եթե Լեւանդովսկին այս անգամ էլ չստացավ «Ոսկե գնդակը», արդեն երբեք չի ստանա

Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։

Մրցանակը 7-րդ անգամ ստացել է ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գրավել է երկրորդ տեղը։ «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահը 7-րդն է։

«Ինձ զարմացրեց Սալահի զբաղեցրած տեղը։ «Ոսկե գնդակի» համար քվեարկում են լրագրողները։ Եթե դուք համարում եք, որ Սալահը պետք է ավելի բարձր դիրքում լինի, դուք պետք է համոզեք ձեր գործընկերներին։ Անկասկած, Սալահը պետք է ավելի բարձր տեղ զբաղեցներ։

Մրցանակը միշտ կարելի է տալ Մեսիին նրա կարիերայի համար, բայց եթե Լեւանդովսկին այս անգամ էլ չստացավ «Ոսկե գնդակը», արդեն երբեք չի ստանա»,- Կլոպի խոսքը մեջբերում է Mirror-ը։

Լեւանդովսկին Կլոպի ղեկավարությամբ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում