17:22  ,  30 նոյեմբերի, 2021

Նեյմարն այս տարի այլեւս չի խաղա

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարն այս տարի այլեւս չի կարողանա դուրս գալ խաղադաշտ։ «Սենթ Էթյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպման վերջնամասում ստացած վնասվածքից հետո Նեյմարի ապաքինման եւ վերականգնման համար կպահանջվի մոտ երկու ամիս, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։

Նեյմարը ձախ ոտքի սրունքթաթային հոդի վնասվածք էր ստացել մրցակցի կոշտ սահանկման հետեւանքով։ Նրան պատգարակով էին դուրս բերել խաղադաշտից։ ՊՍժ-ն «Սենթ Էթյենին» հաղթել էր 3։1 հաշվով։

ՊՍժ-ն 40 միավորով գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում