15:52  ,  30 նոյեմբերի, 2021

«Ալաշկերտը» պարտության մատնեց «Արարատին»

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտն» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 5-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Իսմայել Ֆոֆանան։

«Արարատը» (15 խաղ) 27 միավորով երրորդն է, «Ալաշկերտը» 12 խաղում վաստակել է 16 միավոր եւ 7-րդն է։

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1։0

Իսմայել Ֆոֆանա Բեկո, 5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով