14:04  ,  30 նոյեմբերի, 2021

Ֆրանչեսկո Տոտի. Այս տարի «Ոսկե գնդակը» կշնորհեի Ռոբերտ Լեւանդովսկուն

«Ռոմայի» եւ Իտալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ֆրանչեսկո Տոտին մեկնաբանել է «Ոսկե գնդակը» 7-րդ անգամ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին շնորհելը։ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին քվեարկության արդյունքում գրավել է երկրորդ տեղը։

«Մենք սովորել ենք, որ «Ոսկե գնդակը» տալիս են Մեսիին կամ Ռոնալդուին։ Բայց այս տարի ես մրցանակը կշնորհեի Լեւանդովսկուն»,- Տոտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ այս տարի Մեսին առաջին անգամ տիտղոս նվաճեց Արգենտինայի հավաքականի հետ՝ դառնալով Ամերիկայի գավաթակիր։ Լեւանդովսկին Գերմանիայի անցած առաջնությունում 41 գոլով դարձավ լավագույն ռմբարկու՝ գերազանցելով Գերդ Մյուլերի ռեկորդը եւ ստանալով Եվրոպայի լավագույն ռմբարկուի «Ոսկե խաղակոշիկ» մրցանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս