11:50  ,  30 նոյեմբերի, 2021

ՊՍԺ-ի նախագահը հերքել է Ջանլուիջի Դոնարումայի հնարավոր հեռանալու մասին լուրերը

Ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասել Ալ Խելաիֆին հերքել է լուրերը, թե իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման ցանկանում է հեռանալ փարիզյան ակումբից։ 22-ամյա ֆուտբոլիստը մշտական տեղ չունի արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմի մեկնարկային կազմում։

«Դոնարուման պարզապաես անհավանական դարպասապահ է, նա իր ներդրումը կունենա ՊՍԺ-ի հաջողություններում առաջիկա տարիներին»,- ակումբի ղեկավարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Իտալիայի հավաքականի հետ այս տարի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած եւ Եվրո-2020-ի լավագույն խաղացողի մրցանակին արժանացած Դոնարուման ստացավ նաեւ տարվա լավագույն դարպասապահի՝ Լեւ Յաշինի անվան մրցանակը։ Դրանից առաջ էլ նա 2021թ․ աշխարհի լավագույն դարպասապահ էր ճանաչվել Ֆուտբոլային պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս