01:48  ,  30 նոյեմբերի, 2021

Մեսին՝ Լեւանդովսկուն․ Անցած տարի դու պետք է ստանայիր «Ոսկե գնդակը»

7-րդ անգամ «Ոսկե գնդակի» արժանացած փարիզյան ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Փարիզում տեղի ունեցած մրցանակաբաշխության ժամանակ հայտարարել է, որ 2020 թվականին աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին պետք է արժանանար Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որն այս անգամ քվեարկությունում զբաղեցրել է երկրորդ տեղը։

Կորոնավիրուսի համավարակի հետեւանքով «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունն անցած տարի չէր անցկացվել։

«Դու վաստակել ես քո «Ոսկե գնդակը»։ Բոլորը կհամաձայնեն, որ անցած տարի դու պետք է ստանայիր այս մրցանակը»,- ասել է Մեսին։

34-ամյա ֆուտբոլիստն այս տարի Արգենտինայի հավաքականի հետ առաջին անգամ նվաճել է Ամերիկայի գավաթը։ Տարվա առաջին կեսը «Բարսելոնայում» անցկացրած Մեսին դարձել է նաեւ Իսպանիայի գավաթակիր եւ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկու։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում