00:37  ,  30 նոյեմբերի, 2021

«Ոսկե գնդակ»․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ

Փարիզում անցկացվող France Football-ի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությունում հայտնի դարձավ տարվա լավագույն դարպասապահի՝ Լեւ Յաշինի անվան մրցանակի դափնեկիրը։

Լավագույն ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի 22-ամյա դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման է։

Լեւ Յաշինի անվան մրցանակն առաջին անգամ շնորհվել էր 2019-ին։ Առաջին դափնեկիրը անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերն էր։ 2020-ին մրցանակաբաշխությունը չի անցկացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Հիշեցնենք, որ տարվա լավագույն հարձակվողին մրցանակը ստացել էր Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակին  արժանացել է «Բարսելոնայի» 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս