00:33  ,  30 նոյեմբերի, 2021

«Ոսկե գնդակ»․ Ռոնալդուն 6-րդն է

France Football-ը շարունակում է հրապարակել «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները։

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 36-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն զբաղեցրել է 6-րդ տեղը։

Լավագույն տասնյակում նա հետ է թողել անգլիական «Լիվերպուլի» եւ Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահին, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեին, ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին եւ ՊՍԺ-ի ու Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում