23:58  ,  29 նոյեմբերի, 2021

«Ոսկե գնդակ»․ Պեդրին՝ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Փարիզում ընթացող «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում հատնի դարձավ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը։ Ռայմոն Կոպայի անվան մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» 19-ամյա իսպանացի կիսապաշտպան Պեդրին։

Մրցանակին հավակնում էին նաեւ Մեյսոն Գրինվուրդը («Մանչեսթեր Յունայթեդ», 20 տարեկան), Ջամալ Մուսիալան («Բավարիա», 18 տարեկան), Ջուդ Բելինգեմը («Բորուսիա Դորտմունդ», 18 տարեկան) եւ Նունու Մենդեշը (ՊՍԺ, 19 տարեկան)։

Պեդրին այս տարի ճանաչվել է նաեւ Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (մինչեւ 21 տարեկան)՝ արժանանալով Golden Boy մրցանակին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում