23:20  ,  29 նոյեմբերի, 2021

Դանի Ալվես․ Էրիկսենն է այս տարի արժանի «Ոսկե գնդակի»

«Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հորդորել է «Ոսկե գնդակն» այս տարի շնորհել Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» եւ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին, որը Եվրո-2020-ի ժամանակ սրտի կանգ էր ունեցել, այնուհետեւ վիրահատվել։

«Էրիկսենն է այս տարի արժանի «Ոսկե գնդակի» այն ամենի համար, ինչի միջով անցավ։ Դա հզոր ազդակ եւ ուղերձ կլիներ ֆուտբոլային աշխարհին, մարդիկ ավելի նրբազգաց եւ զգացմունքային կդառնային։

Մեսին արդեն 20 տարի լավագույնն է, բայց բոլորի համար լավ կլինի, եթե «Ոսկե գնդակը» ստանա Էրիկսենը»,- Ալվեսի խոսքը մեջբերում է Football-Italia-ն։

«Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը Փարիզում կսկսվի մի քանի րոպե հետո։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել: Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը։ Իտալիայում արգելված է մասնակցել  պրոֆեսիոնալ մրցումներին կարդիովերտեր-դեֆիբրիլյատորով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ