21:17  ,  29 նոյեմբերի, 2021

Աշխարհի ակումբային առաջնություն․ Վիճակահանության արդյունքները

Տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնության վիճակահանությունը։

Չեմպիոնների լիգայի գավաթակիր Լոնդոնի «Չելսին» ու Լիբերտադորեսի գավաթակիր բրազիլական «Պալմեյրասը» պայքարը կսկսեն կիսաեզրափակիչից։

Մրցաշարը տեղի կունենա 2022թ․ փետրվարի 3-12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում