19:21  ,  29 նոյեմբերի, 2021

Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակի» արարողությանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինի տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը, հաղորդում է twitter.com/pedromsepulveda-ն։

Արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։

«Ոսկե գնդակի» ֆավորիտներն են Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Լոնդոնի «Չելսիի» իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում