16:53  ,  29 նոյեմբերի, 2021

«Բելենենսեշի» 13 խաղացող վարակվել է «Օմիկրոնով»

Պորտուգալական «Բելենենսեշ» ակումբի 13 ֆուտբոլիստ վարակվել է «Օմիկրոնով»՝ կորոնավիրուսի նոր շտամով, հաղորդում է Պորտուգալիայի առողջության ազգային ինստիտուտը, փոխանցում է Goal.com-ը։

Պորտուգալիայի առաջնության 12-րդ տուրում «Բելենենսեշը» «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը խաղադաշտ էր դուրս բերել 9 ֆուտբոլիստի եւ պարտվել 0։7 հաշվով։ Երկրորդ խաղակեսում թիմը խաղադաշտ էր դուրս եկել 7 խաղացողով, նրանցից մեկն էլ վնասվածք էր ստացել, եւ հանդիպումը դադարեցվել էր։

«Օմիկրոնը» հայտնվել է Հարավային Աֆրիկայում, նախորդ շտամերից վարակիչ է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English